Նոր կոալիցիայի կազմում ՕԵԿ-ը մտադիր է ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել. պատգամավոր

16.04.2008, 17:10
Նոր կոալիցիայի կազմում ՕԵԿ-ը մտադիր է ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր իշխող կոալիցիայի կազմում «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադիր է երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել, չորեքշաբթի հայտնեց ՕԵ խորհրդարանական խմբակցության անդամ Արտաշես Ավոյանը։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ մտել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունները։
 
«Երկիրը նոր փուլ է թևակոխում՝ կապված նոր նախագահի և նոր կառավարության ձևավորման հետ, և մենք նոր կոալիցիայի մեջ մտել ենք բարեփոխումներ, ինչպես նաև մեր նախընտրական ծրագիրը կատարելու նպատակով»,- ասաց նա։

Ավոյանի խոսքով, ՕԵԿ նախընտրական ծրագրի շուրջ 90 տոկոսն ընդգրկված է կոալիցիոն հուշագրի մեջ։

«Բարեփոխումների իրականացման գործընթացում կուսակցությունը սերտորեն համագործակցելու է կոալիցիայի գործընկերների հետ և հետևողական է լինելու՝ իր նախընտրական ծրագրի կետերն իրականացնելու գործում»,- նշեց պատգամավորը։

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը մտադիր է բարեփոխումներ իրականացնել սոցիալական հատվածում, մասնավորապես, աղքատության կրճատման, 1988թ. երկրաշարժից հետո «աղետի գոտու» վերակագնման, պետական երիտասարդական քաղաքականության իրականացման, փոքր և միջին բիզնեսին աջակցելու ուղղությամբ։--0—