Ադրբեջանից 80 հազար փախստական Հայաստանի քաղաքացիություն են ստացել

15.04.2008, 19:10
Ադրբեջանից 80 հազար փախստական Հայաստանի քաղաքացիություն են ստացել

Ադրբեջանից 80 հազար փախստական Հայաստանի քաղաքացիություն են ստացել։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարության նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

Նա դժվարացավ ասել, թե այս պահին Հայաստանում քանի փախստական է ապրում Ադրբեջանից, քանի որ դրանց քանակի վերաբերյալ վերջին տվյալներն ընդհանրացվել են 1997 թվականին։

«Սակայն պետք է նշել, որ Հայաստանում ավելի քիչ փախստական է ապրում, քան 250 հազար մարդու վերաբերյալ ունեցած ցուցանիշն է, քանի որ նրանցից շատերը վաղուց հեռացել են երկրից և մշտական բնակություն հաստատել ուրիշ երկրներում»,- ասաց Եգանյանը։

Միգրացիոն գործակալության պետը նշեց նաև, որ Հայաստանում փախստականնների նոր հետազոտություն և վերագրանցում է արդեն անցկացվել, որոնց ընդհանուր արդյունքները սակայն ամփոփված չեն։

Ղարաբաղյան հակամարտության արդյունքում մոտ 360 հազար էթնիկ հայեր Ադրբեջանից գաղթեցին Հայաստան, ևս 140 հազարը մեկնեցին ԱՊՀ երկրներ։ 90-ականների կեսերին, երբ ակնհայտ դարձավ, որ  փախստականների վերադարձը իրենց բնակության նախկին վայր հնարավոր չէ կյանքի անվտանգության երաշխիքի բացակայության պատճառով, Հայաստանի կառավարությունը նրանց հանդեպ ինտեգրման քաղաքականություն վարելու որոշում կայացրեց, որը վերջին տարիներին առավել ակտիվ բնույթ է կրում։

Միջազգային կազմակերպությունների տվյալներով, մոտ 120 հազար հայ-փախստականներ  այլ  երկրների քաղաքացիություն են ստացել։-0-