Ուսանողությունը պետք է դառնա Հարավային Կովկասի երկրների միջև միջմշակութային երկխոսություն հաստատելու ակտիվ մասնակիցը

15.04.2008, 19:06
Ուսանողությունը պետք է դառնա Հարավային Կովկասի երկրների միջև միջմշակութային երկխոսություն հաստատելու ակտիվ մասնակիցը
Ուսանողությունը պետք է դառնա Հարավային Կովկասի երկրների միջև միջմշակութային երկխոսություն հաստատելու ակտիվ մասնակիցը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ուսանողները պետք է դառնան Հարավային Կովկասի երկրների միջև միջմշակութային և միջկրոնական երկխոսություն հաստատելու ոչ միայն ակտիվ մասնակիցները, այլև ծրագրերի հասցեատերերը, կարծում է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ռեկտոր (ԵՊԼՀ) Սուրեն Զոլյանը։

«Նման ծրագրերը՝ ժամանակակից կյանքում նոր երևույթ է, սակայն դրանց բաղկացուցիչներից մի քանիսն արդեն իրականացվում են հայկական բուհերում։ Հայաստանում կարելի է փորձարարական դաշտ ստեղծել, որտեղ կմիավորվեն երկխոսություն հաստատելուն ուղղված բոլոր ծրագրերը»,- ասաց ԵՊԼՀ ռեկտորը՝ երեքշաբթի, Հարավային Կովկասում և Ուկրաինայում միջմշակութային երկխոսություն զարգացնելու հարցով համաժողովի փակմանը։

Նրա կարծիքով, այս դաշտում երկխոսություն հաստատելու ծրագրերի իրականացումը կնպաստի, որպեսզի դրանք նույնը լինեն բոլոր բուհերի համար, իսկ ուսանողները կդառնան դրանց ակտիվ մասնակիցները։

Զոլյանը տեղեկացրեց, որ այս համաժողովը միակ իրադարձությունը չէր, և արդեն մայիսի 12-13-ին Երևանում կանցկացվեն սեմինարներ՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսություն հաստատելու հարցով։

«Մենք ակտիվորեն պատրաստվելու ենք այդ սեմինարներին, ճշտելու ենք քննարկումների թեմաները»,- ավելացրեց նա։

Հարավային Կովկասում և Ուկրաինայում միջմշակութային երկխոսություն զարգացնելու հարցով համաժողովն անցկացվեց Երևանում ապրիլի 14-15-ը՝ «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է 2008թ.-ից Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ։

Ծրագրի իրականացման պատասխանատուն Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանն է։ Ծրագրի նպատակն է՝ Հարավային Կովկասի երկրների և Ուկրաինայի միջև միջմշակութային երկխոսության խորացումը՝ կրթության համակարգի միջոցով։--0—