Հայաստանի նոր կառավարությունը կարող է նվաճել բնակչության վստահությունը. կուսակցության առաջնորդ

15.04.2008, 17:19
Հայաստանի նոր կառավարությունը կարող է նվաճել բնակչության վստահությունը. կուսակցության առաջնորդ

Հայաստանի կառավարությունը կարող է նվաճել հանրապետության բնակչության վստահությունը նշանակումների տրամաբանության պահպանման դեպքում, կարծում է «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության» առաջնորդ Խոսրով Հարությունյանը։

«Կարևոր է, որ կառավարությունը կազմված լինի որոշակի ուղի անցած, որոշումներ կայացնելու ունակ և անբասիր կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալներից։ Սրանք այն գործոններն են, որոնք կարող են բարձրացնել ժողովրդի վստահությունը կառավարության հանդեպ։ Այս իմաստով մինչ այս պահը բոլոր նշանակումները բավարարում են այս պահանջները»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, նման կառավարության ստեղծումը թույլ կտա հասարակական կյանքը սովորական հունի բերել Հայաստանում նախագահական ընտրություննների արդյունքները չընդունող ընդդիմության շարունակական ցույցերից հետո մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։

«Տիգրան Սարգսյանը, ում ես ճանաչում եմ 90-ական թվականներից և նրա հետ աշխատելու փորձ ունեմ, լուրջ կենսագրություն ունեցող կայացած ղեկավար է։ Նա հասարակությանը ծանոթ է իր կազմակերպչական հմտություններով, որոշումներ կայացնելու կարողությամբ»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց նաև, որ հասարակության մեջ վստահություն է վայելում նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին Հայաստանի կառավարության ղեկավար է նշանակել Տիգրան Սարգսյանին, ով մինչ այդ ղեկավարում էր հանրապետության Կենտրոնական բանկը։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, Հայաստանի ԱԳՆ ղեկավար է նշանակվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը։-0-