Հայաստանում երկու տարեկան մի երեխա թունավորվել է միջատասպան միջոցից. նրա վիճակը բավարար է

15.04.2008, 11:37
Հայաստանում երկու տարեկան մի երեխա թունավորվել է միջատասպան միջոցից. նրա վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Արագածոտնի մարզի Ուջան գյուղի երկու տարեկան բնակիչը թունավորվել է գյուղատնտեսությունում՝ միջատների դեմ պայքարի համար օգտագործվող «Մետաֆոս» թունաքիմիկատից և նախօրեին տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

«Երեխան, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար», - նշեցին Փրկարար ծառայությունից։-0-