ՀՀ ԱԳ նոր ղեկավար է նշանակվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նոր ղեկավար է նշանակվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը։ Երկուշաբթի համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մեկ այլ հրամանագրով Նալբանդյանը ազատվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Էդուարդ Նալբանդյանը ծնվել է 1956թ.-ին Հայաստանում: 1978 թ.-ին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը,
1988 թ.-ին՝ ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
Ունի քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1978-1983 թթ.՝ Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն, 1983-1986 թթ.՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն, 1986-1992 թթ.՝ Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական, 1992-1993 թթ.՝ Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, 1994-1998 թթ.՝ Եգիպտոսում ՀՀ դեսպան Մարոկկոյում և Օմմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 1999 թ. մարտից՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2000 թ. հունվարից՝ Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ), 2001 թ. հուլիսից՝ Վատիկանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ), 2004 թ. սեպտեմբերից՝ Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։
Պարգևատրվել է 1982 թ.-ին՝ Ժողովուրդների բարեկամության շքանշանով, 2001 թ.-ին՝ Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ շքանշանով, 2001 թ.-ին՝ ՀՀ Մխիթար Գոշ մեդալով, 2003 թ.-ին՝ Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշանով, Վատիկան։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ դուստր։-0-

