Հայաստանում մեկնարկել է յոթերորդ Ազգային գրադարանային շաբաթը

14.04.2008, 15:19
Հայաստանում մեկնարկել է յոթերորդ Ազգային գրադարանային շաբաթը
Հայաստանում մեկնարկել է յոթերորդ Ազգային գրադարանային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի բոլոր գրադարաններում մեկնարկել է յոթերորդ Ազգային գրադարանային շաբաթը։

Այս միջոցառման անցկացման հիմնական նպատակը գրադարանային գործի արդի խնդիրների բացահայտումն ու դրանց վերհանումն է։

«Մենք մտադիր ենք բարձրացնել գրադարանային գործի խնդիրը և այն ներկայացնել որ միայն պետական կառույցներին, այլև մշակույթի և գրական գործիչներին»,- լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Այս անգամ շաբաթը կանցնի «Գրադարանը գիտելիքների բանալին է» կարգախոսով, քանի որ գրադարանը ոչ միայն գիտելիքների օջախ է, այլև քննարկումների, հանդիպումների կենտրոն, որտեղ տարբեր մասնագիտության տեր մարդիկ են հավաքվում։

Շաբաթի շրջանակներում (ապրիլի 14-21) միջոցառումներ կկազմակերպվեն հանրապետության բոլոր գրադարաններում։

Այսպես, յոթ օրերից յուրաքանչյուրը կնվիրվի որևէ կոնկրետ թեմայի և հագեցած կլինի տարատեսակ միջոցառումներով։

Միոցառումների կազմակերպիչ Հայաստանի գրադարանային ասոցիացիան շաբաթվա շրջանակներում կանցկացնի գրադարանային թեմայով մայրենի լեզվով դպրոցական շարադրությունների երրորդ ամենամյա մրցույթը։ Շաբաթի շրջանակներում Ասոցիացիայի անդամները կայցելեն երկրի մարզեր, գրքեր կնվիրեն մարզային գրադարաններին։

Այսօր Հայաստանում գործում է 1042 գրադարան։-0-