ԱՊՀ ՄԽՎ-ը հուսով է, որ նոր վարչապետի օրոք Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն

14.04.2008, 12:09
ԱՊՀ ՄԽՎ-ը հուսով է, որ նոր վարչապետի օրոք Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն
ԱՊՀ ՄԽՎ-ը հուսով է, որ նոր վարչապետի օրոք Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հուսով է, որ երկրի նոր վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստանի հետ կապերը կամրապնդվեն, ասվում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի շնորհավորական ուղերձում՝ Սարգսյանին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու կապակցությամբ։

«Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնշանավորվի հաջողություններով` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կապերի ամրապնդման գործում», - ասվում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ուղերձում։

 Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետ է նշանակել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։-0-