Հայուհին անցել է Ամերիկայի Կոնգրես ԱՄն Կոլիֆոռնիայի 12-րդ շրջանից

10.04.2008, 18:37
Հայուհին անցել է Ամերիկայի Կոնգրես ԱՄն Կոլիֆոռնիայի 12-րդ շրջանից

Հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացի Ջեկի Կանչելյան Սպեյերը հաղթանակ է տարել Կալիֆոռնիայի 12-րդ շրջանում տեղի ունեցած ընտրություններում՝ հավաքելով ձայների 80 տոկոսը, հայտնեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից։

Հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ նա Կոնգրեսի 110 պատգամվորների մեջ դարձել է երկրորդ հայուհին։ Մինչ նա, Կոնգրեսում ներկայացված է եղել ընդամնեը մեկ հայուհի՝ հանրապետական Աննա Եշուն։

«Մենք ուրախ ենք Կոնգրեսում տեսնել Դեկի Սպեյերին՝ չափազանց տաղանդավոր հասարակական գործչին և հայ ժողովրդի արժանի զավակին, ով ընտրվել է, որ ներկայացնի Կալիֆոռնիայի 12-րդ շրջանի քաղաքացիներին»,- ասաց ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը։

Հանրապետական Թոմ Լատոնի հանկարծակի մահվան պատճառով անցկացված ապրիլի 8-ի հատուկ ընտրություններում Սպեյերը հաղթանակ է տարել ընտրություններին մասնակից հինգ թեկնածուների համեմատ հավաքելով ձայների 77,9 տոկոսը։

Ամերիկայի հայերին վերաբերվող հարցերով Սպեյերը ակտիվ աշխատանքներ էր տանում Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնում։ Կալիֆոռնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում իր ողջ գործունեության ընթացքում դարձել է հայերին խնդիրներին վերաբերող 16 օրենքի հեղինակ։ 1989 թվականին նա հանդես է եկել մի օրենքով, որը նախատեսում էր հանրակրթական դպրոցներում հայերի ցեղասպանության մասին պատկերացումներ տալ ։-0-