Աննդի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին

10.04.2008, 14:45
Աննդի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին
Աննդի անվտանգության ոլորտում Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աննդի անվտանգության ոլորտում Հայաստանի օրնեսդրությունը պետք  է համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եգոյանը։

«Եվրոպայի երկրներում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող մթերքների վրա դրանց մասին մակնշելը պարտադիր է, եթե դրանց պարունակությունը գերազանցում է 0,9 տոկոսը։ Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի այս չափանիշներին»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Ենգոյանը հայտարարեց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը» ապրիլի 8-ին դիմել է Գյուղատնտեսության նախարարություն՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օերնքում փոփոխություններ կատարելու առաջարկով, համաձայն որի ԳՁՕ պարունակող մթերքը պետք է մակնշվի, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է։

«Այս պահանջի հիմնական նպատակը սպառողների ընտրության իրավունքը պաշտպանելն է։ Յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա իմանալ և ընտրել այն սննդամթերքը, որն ուզում է օգտագործել»,-ասաց նա։

Ենգոյանի խոսքերով, ԳՁՕ-ի ազդեցությունը մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա մինչև վերջ ուսումնասիրված չէ, այդ պատճառով էլ դրա օգտագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նա ավելացրեց, որ որոշ ԳՁՕ-ներ կարող են ալերգիկ դրսևորումների պատճառ դառնալ և հանգեցնել մարդու իմունային համակարգի փոփոխությունների։

«Անհրաժեշտ է նշել, որ այսօր ինչպես Հայաստանում արտադրվող, այնպես էլ երկիր ներկրվող սննդամթերքում ԳՁՕ-ի պարունակություն վերաբերյալ որևէ  պաշտոնական տեղեկություն չկա»,- նկատեց նա։--0-