ՀՀ խորհրդարանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հրաժարականը

10.04.2008, 12:37
ՀՀ խորհրդարանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հրաժարականը
ՀՀ խորհրդարանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հրաժարականը

Հինգշաբթի ՀՀ խորհրդարանն ընդունել է Տիգրան Սարգսյանի դիմումը՝ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի  պաշտոնից հրաժարվելու մասին։

Ինչպես տեղեկացրեց խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, Ազգային ժողովը ստացել է Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը՝ հանրապետության վարչապետի պաշտոնում նրա նշանակման կապակցությամբ։

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։-0-