ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի ազատության համար զոհված քաղաքացիների հիշատակին

09.04.2008, 19:14
ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի ազատության համար զոհված քաղաքացիների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ղարաբաղյան պատերազմում զոհված հերոսների հուշահամալիր՝ «Եռաբլուր»։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այսօր տեղի է ունեցել երդման արարողությունը ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի, որը հաղթել է 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։--0—