Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2008 թվականի ապրիլի 9-ին ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին:
ՀՀ Սահմանադրության համաձայն, հանրապետության նոր նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հաղորդագրությունում ասվում է, որ կառավարության անդամներին հանձնարարվել է շարունակել պարտականությունների կատարումը՝ մինչև նոր կառավարության կազմավորումը: -0-

