Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

09.04.2008, 14:48
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Այսօր մեր ժողովուրդը նոր պետություն է կառուցում՝ հույս ունենալով տեսնել այն բարգավաճ և հետամուտ լինելով ազգային արժեքներին», - ասաց Գարեգին Երկրորդը։

Կաթողիկոսը նշեց, որ Սարգսյանը լուրջ ներդրում է  ունեցել՝ պետականության կառուցման գործում, որը անհրաժեշտ է զարգացնել և բազմապատկել։

«Մեր ժողովուրդը դեռևս ապրում է հետընտրական զարգացումները, ինչը մեծ ջանքեր է պահանջում՝ հասարակությունում համբերատարություն և համաձայնություն տարածելու առնչությամբ», - ասաց Գարեգին Երկրորդը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը համոզմունք հայտնեց, որ անցկացվող ծրագրերը վկայում են այն մասին, որ մոտ տարիներին կհաղթահարվեն զարգացման և առաջընթացի ճանապարհին կանգնած խոչընդոտները։

«Եկեղեցին աջակցելու է ձեզ, ինչպես դա եղել է դարեր ի վեր, քանի որ մենք միասին պետք է կառուցենք մեր պետությունը, որտեղ պետք է  չլինեն պառակտում և տարաձայնություններ», - ասաց Գարեգին Երկրորդը։

Կաթողիկոսը կարևորեց Ղարաբաղի անկախության և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարում սփյուռքի ներգրավվումը։

Նա դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որն այսօր ավարտեց իր նախագահական լիազորությունները և ցանկացավ նրան հաջողություններ ապագա գործունեության մեջ՝ նշելով, որ նրա ղեկավարման ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումները լավ հիմք են դարձել՝ փոխակերպումների շարունակության համար։

«Սարգսյանի նախագահության շրջանը պետք է նոր էջ դառնա հայ  ժողովրդի պատմության մեջ և նշանավորվի առաջընթացի և Հայաստանի ու հայերի առաջընթաց զարգացման փուլով», - ասաց Գարեգին Երկրորդը։

Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած  Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ ստանձնեց  նախագահի պաշտոնը։

ՀՀ գործող վարչապետ  Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին  կայացած նախագահական ընտրությունների արդյունում հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Եվրոպայի և ԱՊՀ դիտորդական առաքելություններն ընտրությունները ճանաչել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։

Հանրապետության երրորդ նախագահը երդվեց  յոթերորդ դարի  Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահամանադրության  Մայր օրինակի վրա։

Նորընտիր նախագահի երդման տեքստում ասված է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում են  58 երկրների պաշտոնական պատվիրակություններ, 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։--0-