Հայաստանը կարող է ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել արդեն հիմա. դաշնակցություն

08.04.2008, 15:34
Հայաստանը կարող է ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել արդեն հիմա. դաշնակցություն
Հայաստանը կարող է ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել արդեն հիմա. դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն  և քաղաքական հարցերով ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանը կարող է ԼՂՀ-ը անկախությունը ճանաչել արդեն հիմա։

«Թեև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ Ղարաբաղի ճանաչումը պետք է լինի վերջին քայլը, սակայն չի խանգարի, եթե դա տեղի ունենա հիմա»,- երեքշաբթի լրագորղներին ասաց Մանոյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանն արդեն անցել է բոլոր սահմանները՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Ղարաբաղի վերաբերյալ բանաձև անցկացնելով։

«Նրանք պետք է հասկանան, որ չի կարելի մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից՝ գնալ նման քայլերի։ Կարծում եմ՝ չարժե, որ մենք սպասենք, կարելի է Ղարաբաղի անկախությունը հիմա ճանաչել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մանոյանը։

Նրա խոսքով, Հայաստանն արդեն փասատցիորեն ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը՝ Ղարաբաղի հետ կնքելով տարբեր համաձայնագրեր և վարկեր տրամադրելով։

«Իսկ ինչ վերաբերվում է դե-յուրե ճանաչմանը, ապա մինչ այդ մեկ քայլ կա՝ կնքել պաշտպանության համաձայնագիր։ ԼՂՀ-ի ճանաչումը պետք է բխի բանակցությունների տրամաբանությունից, այլ ոչ թե ուրիշ հաշվարկներից»,- ասաց Մանոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխել բանակցային գործընթացների ձևաչափը։--0—