Հայաստանում անհրաժեշտ է վերադարձնել բնակչության վստահությունը իշխանությունների նկատմամբ. Սարգսյան

08.04.2008, 11:03
Հայաստանում անհրաժեշտ է վերադարձնել բնակչության վստահությունը իշխանությունների նկատմամբ. Սարգսյան
Հայաստանում անհրաժեշտ է վերադարձնել բնակչության վստահությունը իշխանությունների նկատմամբ. Սարգսյան

Հայաստանի իշխանությունների առջև կանգնած է բնակչության վստահությունը վերադարձնելու խնդիրը, կարծում է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես կողմ եմ կառուցողական և իրական երկխոսությանը՝ ցանկացած ձևաչափում, քանի որ մեր երկրում առկա են լուրջ խնդիրներ և անհանգստություններ։ Կա մարդկանց մեծ խումբ, որոնց հույսերն ու սպասումները բավարարված չեն, որոնք  լսված և հասկացված լինելու պահանջ ունեն», - ասել է Սարգսյանը երկուշաբթի սկսված «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ֆորումի ժամանակ։

Նրա խոսքերով, չտեսնելով իրենց խնդիրների լուծումը՝ այդ մարդիկ ընկնում են ամբոխավարության և պոպուլիստական խոստումների ջրապտույտը։

«Մենք պետք է վերադարձնենք նրանց վստահությունը, նրանց հետ պետք է տանենք երկակի աշխատանք, ներկայացնենք նրանց մեր գործունեությունը, ասենք, թե ինչպես և, գլխավորը, երբ մենք կլուծենք նրանց խնդիրները։ Վերադարձնենք նրանց հավատն ու լավատեսությունը«, - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, ավելի լավ երկրում ապրելու ցանկությունը կարող է միավորել բոլորին՝ համատեղ աշխատանքի համար։ «Ես համոզված եմ, որ մենք կարող ենք լավ աշխատել՝ յուրաքանչյուրս մեր տեղում։ Մեզ բոլորիս միավորում է ավելի լավ Հայաստանում ապրելու ցանկությունը», - ասել է Սարգսյանը։

«Խաղաղ Հայաստան» նախաձեռնությունը ստեղծվել է 2008 թ. մարտի 21-ին։ Նրա կազմում են Հայաստանի ավելի քան 250 հասարակական կազմակերպություններ։-0-