Մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ-փառատոնը կանցկացվի Հայաստանում` ապրիլի 11-ից մայիսի 11-ը
Մանկապետական երգչախմբերի «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթ-փառատոնը կմեկնարկի Հայաստանի Գյումրի քաղաքում՝ ապրիլի 11-ին, հայտնեց հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Մենք այս փառատոնն անցկացնում ենք արդեն երրորդ անգամ, և այս տարի մասնակից-խմբերի թիվն անհամեմատ ավելացել է»,-երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Պողոսյանը։
Այսպես, նրա խոսքերով, այս տարի փառատոնին կմասնակցեն 113 մանկապատանեկան երխչախմբեր՝ ամբողջ Հայաստանից։
Հայաստանի երաժշտական համագործակցության նախագահ, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն իր հերթին նշեց, որ մրցույթ-փառատոնի անցկացման հիմնական նպատակներից մեկը Հայաստանում երգչախբային արվեստը քարոզելն է, երկրում մանկապատանեկան երգչախմբերի զարգացմանն ու ընդլայնմանը նպաստելը։
Ղազարյանն ընդգծեց, որ «Երգող Հայաստանը» հատկապես մրցույթ-փառատոն է։ «Փառատոնին կմրցեն երաժշտական դպրոցների, ինչպես նաև միջանակարգ դպրոցների խմբերը»,-ավելացրեց նա։
«Երգող Հայաստան» մրցույթը կանցկացվի երկու փուլով, առաջին փուլը կկայանա մարզերում՝ ապրիլի 11-25-ը, իսկ երկրորդ փուլը՝ արդեն մայրաքաղաքում մայիսի 3-4-ը։
«Գալա-համերգն ու հաղթողներին պարգևների հանձնումը տեղի կունենա մայիսի 11-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում»,- ավելացրեց նա։
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, մարզային վարչական կենտրոնները, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան, Հայաստանի երաժիշտների միությունը և Երևանի ձայնի պահպանման մասնագիտացված դպրոցը։-0-