Մեթյու Բրայզան կմասնակցի Հայաստանի նախագահի երդման արարողությանը

Ապրիլին 9-ին` Հայաստանի նախագահի երդման արարողությանը Ամերիկայի Միացյալ Նահանգները կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկայից համանախագահ Մեթյու Բրայզան, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։
«Ես և Մեթյու Բրայզան կմասնակցենք Հայաստանի ընտրված նախագահի երդման արարողությանը»,-ասաց նա։
Փենինգթոնը հայտնեց, որ Բրայզան կժամանի ապրիլի 8-ին և Երևանում մի շարք հանդիպումներ կունենա երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ։ Սակայն նա չճշտեց հանդիպումների ժամանակացույցը։
ՀՀ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: --0--