Ամենայն Հայոց Կաթողիկոսնը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սերտացման առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսնը Հայաստանում գտնվող Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտին Ելիսեևին հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների միջև առկա բարեկամության առավել ամրապնդման առիթով:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ Վեհափառ Հայրապետը ուկրաինացի դեվանագետին շնորհավորել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90-ամյակի առիթով
Հանդիպմանը Նորին Սրբությունը ի դեմս փոխնախարարի նաև իր գնահատանքն է հայտնել Ուկրաինայի իշխանություններին և ժողովրդին` Ուկրաինայի հայ համայնքի և Ուկրաինայի հայոց թեմի նկատմամբ դրսևորվող բարյացակամ և հոգատար վերաբերմունքի համար:--0-

