Հայաստանը բավարարված է Ուկրաինայի հետ ունեցած հարաբերությունների բարձր մակարդակով
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունից։
Երևանում երկու երկրների արտգործնախարարների խորհրդակցական հերթական փուլին մասնակցող Կոնստանտին Ելիսեևն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
«Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը նպաստելու տնտեսական, ինչպես նաև մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- նշեց գործակալության զրուցակիցը:
Կողմերը քննարկեցին նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը և դրա հեռանկարները: -0-