Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կխախտեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. ընդդիմադիր կուսակցության առաջնորդ

04.04.2008, 17:41
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կխախտեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. ընդդիմադիր կուսակցության առաջնորդ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող էին երկրի ներքաղաքական բարդ իրավիճակը լուծելու միջոց դառնալ, ուրբաթ Մամուլի ազգային ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Ժողովրդկան կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։

«Հիմա նոր ընտրությունների անհրաժեշտություն կա, քանի որ ակնհայտ է, որ ներկա խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի իրական շահերը»,- նշեց Դեմիճյանը։

Նա նաև ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն  ընդդիմության նպատակը չեն։

Դեմիճյանն ավելացրեց նաև, որ ընդդիմությունը Հայաստանի ներքաղաքական ժգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ամենալավ միջոցն է համարում մարտի 1-2-ի անկարգությունների արդյունքում կալանավորվածների ազատարձակումը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել 265 մարդ։--0-