Հայաստանում լույս է տեսել «Փարաջանովի գեղադիտակը» պատկերագիրքը

04.04.2008, 12:12
Հայաստանում լույս է տեսել «Փարաջանովի գեղադիտակը» պատկերագիրքը
Հայաստանում լույս է տեսել «Փարաջանովի գեղադիտակը» պատկերագիրքը

Հայաստանում լույս է տեսել «Փարաջանովի գեղադիտակը» պակերագիրքը, որում տեղ են գտել մեծ ռեժիսորի   ստեղծած 182 կոլաժները, գծանկերներն ու 60 լուսանկարները։

«Սա առաջին մեծ ալբոմն է, որը ներկայացնում է Սերգեյ Փարաջանովին՝ որպես նկարչի», - լրագրողներին ասաց Երևանի Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

Փարաջանովի շատ աշխատանքներ առաջին անգամ են հրատարկվում։ 155-էջանոց պատկերագիրքը հրատարակվել է ռուսերենով։ Պատրաստվում է նաև պատկերագրքի անգլերեն տարբերակը։-0-