Երևանում կանցկացվեն Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների խորհրդակցությունները

02.04.2008, 19:12
Երևանում կանցկացվեն Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների խորհրդակցությունները
Երևանում կանցկացվեն Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների խորհրդակցությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջև միջգերատեսչական խորհրդակցությունները կանցկացվեն ապրիլի 3-5-ը՝ Երևանում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ուկրաինայի փոխարտգործնախարար Կոնստանտին Ելիսեևի գլխավորած պատվիրակությունը։

Այցի ընթացքում Կոնստանտին Ելիսեևը կհանդիպի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ, կմասնակցի հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:  -0-