Ընդդիմադիր գործիչը պայմանական պատժի է դատապարտվել՝ ապօրինի զենք պահելու համար

02.04.2008, 18:55
Ընդդիմադիր գործիչը պայմանական պատժի է դատապարտվել՝ ապօրինի զենք պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քաղաքացի,  «Հանրապետություն»  կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին մեղավոր է ճանաչել՝ ապօրինի զենք պահելու համար, հաղորդեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Հարությունյանը դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը, նրա նկատմամբ 1,5 տարի ժամկետով փորձաշրջան է նշանակել:

Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրությունում, մինչ այդ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  և Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով նույն մեղադրանքով, համապատասխանաբար, 3 և 1,5 տարվա ազատազրկման են դատապարտվել Հուսիկ Բաղդասարյանը և  Հովհաննես Հարությունյանը։--0—