Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ստանձնել է իր պարտականությունների կատարմանը

01.04.2008, 19:06
Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսը ստանձնել է իր պարտականությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Հակոբ Հաջի-Հակոբյանը, «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

«Հայաստանի գլխավոր հյուպատոսն արդեն մի քանի օր է, ինչ Բաթումիում սկսել է իրականացնել իր լիազորությունները»,- ասաց Բալայանը։

Նրա խոսքով, անցյալ շաբաթվա վերջում Հայաստանի պատվիրակությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանի ղեկավարությամբ այցելել է Աջարիա, որտեղ ինքնավարության ղեկավարությանը ներկայացրեց իր երկրի գլխավոր հյուպատոսին։

«Գլխավոր հյուպատոսարանի շենքի հարցը դեռ լուծված չէ, սակայն մենք հույս ունենք, որ արդեն մոտ ժամանակներս այս խնդիրը կլուծվի»,- ասաց Բալայանը։ Նա հաղորդեց, որ հիմա համապատասխան շենք են որոնում։

Բաթումիում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը բացի Աջարիայից, զբաղվելու է նաև Գուրի և Իմերեթի շրջանների, ինչպես նաև Փոթի քաղաքի հյուպատոսական հարցերով։--0—