Հայաստանի բնակիչների հիմնական մասն առավելապես ճանապարհորդում է Ռուսաստանում. հետազոտություն
Հայաստանի բնակիչների հիմնական մասն առավելապես ճանապարհորդում է Ռուսաստանում, լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժնի պետ Ալեքսանդր Պետրոսյանը՝ ներկայացնելով զաբոսաշրջության շուկայում արված հետազոտության արդյունքները։
Նրա խոսքերով, Ռուսաստան է մեկնում Հայաստանի բնակիչների մոտ 44,9 տոկոսը, Վրաստան՝ 24,7 տոկոսը, Իրան՝ 5,9 տոկոսը։ Այցի միջին տևողությունը 49 օր է։ Ընդ որում, օրական միջին ծախսը կազմում է 21,4 ԱՄՆ դոլար։
«Այս թվերը վկայում են այն մասին, որ հիմնական այցերը աշխատանքային ուղևորություններն են, այսպիսիով, հայ գաստրաբայտերների համար աշխատանքի շուկան հիմանականում Ռուսատանն ու Վրաստանն են»,-ասաց Պետրոսյանը։
Համաձայն հետազոտության տվյալների, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մոտ 60-63 տոկոսը ԱՊՀ երկրներից են, ընդ որում՝ մեծամասնությունը՝ Ռուսաստանից և Վրաստանից, ինչը պայմանավորված է երկրների սերտ կապերով և աշխարհագրական դիրքով։
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID) ծրագրի համատեղ ջանքերով։
Զբոսաշրջիկների այցերի հետազոտությունն անցկացվել է 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Հետազոտության մեջ ներառված են Հայաստանի բոլոր սահմանակետերի տվյալները՝ ներառյալ օդանավակայանը, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները։
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, 2007 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 33,5 տոկոսով՝ կազմելով 510,3 հազար մարդ՝ 2006 թվականի 382,2 հազարի դիմաց։
Ընդ որում, արտասահման այցելած հայ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 467,6 հազար մարդ՝ ապահովելով 38,7 տոկոսի աճ։
Հայաստանի իշխանություններն առաջիկա 5-7 տարիների ընթացքում մտադիր են զաբոսաշրջիկների թիվը հասցնել մինչև տարեկան 1 միլիոն մարդու։-0-

