Գյումրիում անհայտ սարքի պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ

31.03.2008, 15:51
Գյումրիում անհայտ սարքի պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիում 54-ամյա մի տղամարդ և 59-ամյա մի կին սեփական տան բակում մահացել են անհայտ սարքի պայթյունի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հայտնեցյին հանրապետության Փրկարար ծառայությունից։

«Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը։ Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն»,- նշեցին Փրկարար ծառայությունից։-0-