Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագոյի խումբը» Հայաստան կգա մարտի 29-ին

28.03.2008, 17:29
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագոյի խումբը» Հայաստան կգա մարտի 29-ին
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագոյի խումբը» Հայաստան կգա մարտի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագոյի խումբը» Հայաստան կգա մարտի 29-ին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Քառօրյա այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Ագոյի խումբը»  ստեղծվել է 2001 թվականի հունվարին Հայաստանի՝ Եվրախորհուրդ մտնելուն զուգընթաց։ Զբաղվում է ԵԽ-ի հանդեպ Հայաստանի պարտավորությունների կատարաման մոնիտորինգով և գործում է Եվրախորհրդի նախարաների կոմիտեի շրջանակներում։-0-