Փոփոխություններ և լրացումներ կարվեն Հայաստանի քրեական օրենսգրքում

27.03.2008, 18:10
Փոփոխություններ և լրացումներ կարվեն Հայաստանի քրեական օրենսգրքում
Փոփոխություններ և լրացումներ կարվեն Հայաստանի քրեական օրենսգրքում

Հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ կառավարությունը  հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին:

«Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ՀՀ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված  հանցագործությունների համար պատիժներն առավել հիմնավորված դարձնելու խնդրի լուծման անհրաժեշտությամբ», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչությունից նշեցին, որ արված բոլոր առաջարկությունները համապատասխանում են միջազգային իրավական չափանիշներին:

«Բացի այդ, հանգամանորեն  ուսումնասիրվել է արտասահմանյան երկրների փորձը, ինչը ևս վկայում է նշված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտության մասին», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Այդ օրինագիծը համարվել է անհետաձգելի՝ խորհրդարանի կողմից քննարկման համար։-0-