Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել է Ղազախստանի հավաքականին
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 26-ին հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, խաղի 62-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ «Այաքս» ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը։
Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոց հարվածն ու հաշիվը կրկնապատկելու հնարավորությունը բաց թողեց:
Հայաստանի հավաքականում հանդես եկան դարպասապահներ Մայիս Ազիզյանը («Ուլիս») և Գևորգ Կասպարովը («Ռահահան», Իրան), պաշտպաններ
Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյանը («Ռանդերս», Դանիա), Ալեքսանդր Թադևոսյանը («Վիտեբսկ», Բելառուս), Հրայր Մկոյանը («Արարատ»), Աղվան Մկրտչյանը («Գոմել», Բելառուս), կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանը («ԳԱԻՍ», Շվեդիա), Արթուր Ոսկանյանը («Վիտեբսկ», Բելառուս), Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»), Ռոմիկ Խաչատրյանը («ԱՊՈՊ Կինիրաս», Կիպրոս), Կարեն Ալեքսանյանը («Բանանց»), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Վահագն Մինասյանը («Արարատ»), հարձակվողներ Էդգար Մանուչարյանը («Այաքս», Հոլանդիա), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Համլետ Մխիթարյանը («Ռահահան», Իրան), Արա Հակոբյանը («Զիմբրու», Մոլդովա)։
Հայաստանի հավաքականում միակ հարձակվողը Էդգար Մանուչարյանն էր («Այաքս», Հոլանդիա), ում խաղի 67-րդ րոպեին փոխարինեց Արա Հակոբյանը՝ մոլդովական «Զիմբրուից»։
Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ 2008 թվականի հունիսի 1-ին՝ Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։-0-

