Հայաստանի վարչապետի թեկնածությունը կորոշի նորընտիր նախագահը. նախագահի նախկին խորհրդական

26.03.2008, 17:52
Հայաստանի վարչապետի թեկնածությունը կորոշի նորընտիր նախագահը. նախագահի նախկին խորհրդական

Հայաստանի վարչապետի թեկնածությունը պետք է ինքնուրույն որոշի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, կարծում է Հայաստանի նախագահի նախկին խորհրդական, «Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միություն» կուսակցության առաջնորդ Սեյրան Ավագյանը։

«Նորընտիր նախագահին անգամ ամենամոտ կանգնած մարդիկ պետք է ձեռնպահ մնան նոր վարչապետի նշանակման մասին խորհուրդներից»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Ավագյանը։

Տեղական վերլուծաբանները որպես երկրի կառավարության նոր ղեկավարի թեկնածու նշում են Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն, անկուսակցական Կարեն Կարապետյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Կարեն Կարապետյանի անունները։ 

Ավագյանի խոսքերով, Սարգսյանը խոստացել է բարեփոխումներ իրականացնել ամենաբարդ ոլորտներում և հասարակության առջև լուրջ պարտավորություններ է ստանձնել։

«Պետք է նրան հնարավորություն տալ ինքնուրույն ձևավորել իր թիմը և իրականացնել խոստումները»,- նշեց նա։

Հայաստանի գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։-0-