Մարտի 27-ին տեղի կունենա Հայաստանի վրա Կոկվասում ՆԱՏՕ-ի ընդլայման ազդեցության վերաբերյալ սեմինար
Մարտի 27-ին Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ԱՌՈՒՀԿ) կազմակերպում է «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Կովկաս. Հայացք Երևանից» թեմայով սեմինար-խորհրդաժողով։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Կենտրոնի մամուլի ծառայությունից, միջոցառման շրջանակներում զեկույցով հանդես կգան ՀՀ նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, ԱՌՈՒՀԿ-ի ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը և անկախ փորձագետ Մանվել Սարգսյանը։
Խորհրդակցությանը կմասնակցեն ՀՀ ԱԺ-ի պատգամավորներ, արտերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետ-վերլուծաբաններ և լրագրողներ։
ԱՌՈՒՀԿ-ի կողմից կազմակերպվող փորձագիտական խորհրդակցությունների նպատակը արդիական հարցերին պատասխաններ գտնելն է, այդ թվում նաև անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև ընտրության հարցի առնչությամբ Հայաստանի դիրքորոշման մասին, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի վրա՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի հավանական անդամակցության ազդեցության մասին։-0-