Հայաստանի կառավարությունը քննարկում է ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

26.03.2008, 10:48
Հայաստանի կառավարությունը քննարկում է ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
Հայաստանի կառավարությունը քննարկում է ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

Հայաստանի կառավարությունը քննարկում է ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

Նրա խոսքերով, Սպիտակ տան վարչակազմը Հայաստանի կառավարությանը նոտա է ուղղել՝ նոր դեսպանի նշանակման համաձայնության հայցով։

Բալայանը ձեռնպահ է մնացել ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր ենթադրվող ղեկավարի անունի հրապարակումից՝ նշելով միայն, որ թեկնածությունը այժմ Հայաստանի կառավարության կողմից քննարկման փուլում է։

 Գործող կարգի համաձայն՝ պաշտոնական Երևանի կողմից համաձայնություն ստանալուց հետո՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պաշտոնապես կներկայացնի թեկնածությունը ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողով։ Նոր  դեսպանը կժամանի Երևան՝ Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո։

Ամերիկայի The California Courier  հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար առաջարկված է Ղրղստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչի թեկնածությունը։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ից սեպտեմբերից՝ Ջոն Էվանսը դիվանագիտական  առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով դեսպանի ետ կանչման պատճառը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն են:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները այժմ կատարում է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգթոնը։-0-