Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Հոլանդիա՝ հանդիպելու համար Ղազախստանի ընտրանու հետ

24.03.2008, 18:20
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Հոլանդիա՝ հանդիպելու համար Ղազախստանի ընտրանու հետ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Հոլանդիա՝ հանդիպելու համար Ղազախստանի ընտրանու հետ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին մեկնեց Հոլանդիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել մարտի 26-ին Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում կայանալիք Ղազախստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Հայկական թիմում խաղալու համար հրավիրված են՝ դարպասապահներ Գևորգ Կասպարովը («Ռահահան», Իրան), Մայիս Ազիզյանը («Ուլիս»), պաշտպաններ
Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյանը («Ռանդերս», Դանիա), Ալեքսանդր Թադևոսյանը («Վիտեբսկ», Բելառուս), Հրայր Մկոյանը («Արարատ»), Աղվան Մկրտչյանը («Գոմել», Բելառուս), կիսապաշտպաններ Լևոն Պաչաջյանը («ԳԱԻՍ», Շվեդիա), Արթուր Ոսկանյանը («Վիտեբսկ», Բելառուս), Հենրիխ Մխիթարյանը («Փյունիկ»), Ռոմիկ Խաչատրյանը («ԱՊՈՊ Կինիրաս», Կիպրոս), Կարեն Ալեքսանյանը («Բանանց»), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Վահագն Մինասյանը («Արարատ»), հարձակվողներ Էդգար Մանուչարյանը («Այաքս», Հոլանդիա), Գևորգ Ղազարյանը («Փյունիկ»), Համլետ Մխիթարյանը («Ռահահան», Իրան), Արա Հակոբյանը («Զիմբրու», Մոլդովա)։

Հանդիպման մրցավար է նշանակվել հոլանդացի Պիտեր Վինկը: Հայաստան – Ղազախստան մրցավեճը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին։

Հայաստանի հավաքականը նախկինում հանդիպել է Ղազախստանի հավաքականի հետ՝ Եվրո-2008 ընտրական փուլի շրջանակներում։ Հայ ֆուտբոլիստները արտագնա խաղում մրցակիցներին հաղթել են 2։0 հաշվով, իսկ սեփական դաշտում նրանց զիջել են 1։0 հաշվով։--0--