«Գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 27-ին

24.03.2008, 17:15
«Գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի երկրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի մարտի 27-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Միջոցառումը կանցկացվի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

Մարտի 31-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կանցկացվի թեկնածուների առաջին ընտրական փուլը դասական երաժշտության բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում։

Մրցույթի երկրորդ` եզրափակիչ փուլը, տեղի կունենա ապրիլի  2-ին։-0