Սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Ղարաբաղի զարգացման գործում. դաշնակցություն

24.03.2008, 14:25
Սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Ղարաբաղի զարգացման գործում. դաշնակցություն
Սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Ղարաբաղի զարգացման գործում. դաշնակցություն

Սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ ներգրավվի Ղարաբաղի զարգացման գործում, կարծում է ՀՅԴ  բյուրոյի քաղաքական հարցերով ներկայացուցիչ և «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

«Արցախը միավորեց մեր բնակչության բոլոր մասերը։ Այդ պատճառով մենք հրավիրել ենք Հայաստանի և սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ղարաբաղի այսօրվա խնդիրները քննարկելու համար։ Հենց երիտասարդությունն է որոշելու Ղարաբաղի և Հայաստանի ճակատագիրը», - ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Մանոյանը, որը մասնակցում է Երևանում երկուշաբթի մեկնարկած ղարաբաղյան շարժման 20-ամյա տարելիցին նվիրված համաժողովին։

Նա նշեց, որ սփյուռքը մեծ նշանակություն ունի արտասահմանում քաղաքական քարոզչության գործում, «արդեն չխոսելով Ղարաբաղի տնտեսական զարգացման նպատակով սփյուռքի կողմից արված աշխատանքի մասին»։

«ՀՀ նորընտիր նախագահը հայտարարել է սփյուռքի նախարարության ստեղծման մասին։ Տեսնենք, թե ինչպես կհաստատվեն կապերը, սակայն կարծում եմ, որ սփյոռւքին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել Ղարաբաղի կյանքի և զարգացման մեջ, այլ ոչ թե միայն տնտեսական ծրագրերի իրականացման մեջ», - ասաց Մանոյանը։

Նրա խոսքերով, գոյություն ունի դիվանագիության և «արտաքին ճակատում» քարոզչության հետ կապված խնդիր, իսկ սփյուռքը մեծ հնարավորություններ ունի այդ տեսակետից։

«Մենք պետք է շեշտենք Հայաստանին՝ Ղարաբաղի պատմական պատկանելիությունը և այն, որ Արցախի ինքնորոշումը արդեն փաստորեն ավարտված է և մնում է միայն ճանաչել դա», - ասաց Մանոյանը։

Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել է ղարաբաղյան շարժման 20-ամյա տարելիցին նվիրված համաժողով, որը կազմակերպել է ՀՅԴ  երիտասարդական միությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-