Հայաստանում անցկացվում է ղարաբաղյան շարժման 20-ամյա տարելիցին նվիրված համաժողով
Երկուշաբթի Հայաստանում մեկնարկել է ղարաբաղյան շարժման 20-ամյա տարելիցին նվիրված համաժողովը, որը կազմակերպվել է ՀՅԴ-ի երիտասարդական միության կողմից։
«Համաժողովի նպատակը մի կողմից մեր պատմության ամենահերոսական էջերից մեկի վերագնահատումն է, մյուս կողմից՝ հայ երիտասարդության կողմից տրված Ղարաբաղի համար գոյություն ունեցող սպառնալիքների գնահատումն է», - համաժողովի բացման ժամանակ ասաց ՀՅԴ-ի երիտասարդական միության անդամ Զինավոր Մեղրյանը։
Նա նշեց, որ Արցախի անկախությունը տրված չէ՝ որպես նվեր, այլ ձեռք է բերվել երիտասարդ հայերի կյանքի գնով։
«Այժմ մենք պահանջում ենք Արցախի անկախությունն ու պետականությունը՝ նրա ամբողջական սահմաններում։ Մենք երբեք չենք մոռանա, որ գոյություն ունեն դեռևս գերևարված Արծվաշենը, Մարտունաշենը, Գետաշենը, Շահումյանը», - ասաց Մեղրյանը։
Նրա խոսքերով, հաշվի առնելով Ղարաբաղի առջև ծառացած սպառնալիքները՝ անհրաժեշտ է դադարել փնտրել դավաճաններին երկրի ներսում և կիսել ժողովրդին Հայաստանի և Արցախի բնակիչների միջև։
«Ղարաբաղի անկախությունը ողջ հայության արժեքն է՝ ինչպես Արցախում բնակվող, այնպես էլ այն երկրներում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ», - ասաց Մեղրյանը։-0-