Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային շահերին չի հակասում
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային շահերին չի հակասում, կարծում է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
«Մենք կարող ենք բնակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ՝ նրա անկախությունը ճանաչելու վերաբերյալ։ Դա դեռ ճանաչում չի լինի, սակայն գործընթացը աստիճանաբար կտանի դրան։ Ես վստահ եմ, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո շատ երկրներ կմիանան այդ գործընթացին»,-ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն, հետաքրքրված չեն որևէ տարածք Ադրբեջանին հանձնելով։
«Իսկ մեր շահը այդ տարածքները պահպանելն է, ինչը մենք լիովին կարող ենք անել։ Առաջին հերթին անհրաժեշտ է բնակեցնել այդ հողերը՝ Ադրբեջանից փախստականներին տալով ղարաբաղյան քաղաքացիություն»,-ասաց Մելիքյանը։
Մելիքյանի խոսքերով, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը համապատասխանում է ԵՄ շահերին, այն դեպքում, երբ ԱՄՆ այս հարցում ավելի շատ Եվոպայի մրցակիցն է, քան համախոհը։
«Եթե ԱՄՆ իր ազդեցությունը կորցնի տարածաշրջանում, ինչը շատ հնարավոր է, ամենայն հավանականությամբ կմեծանա Ռուսաստանի ազդեցությունը։ Սակայն Ղարաբաղի համար շատ բան չի փոխվի՝ նկատի ունենլով այս հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների համընկնումը»,-ասաց Մելիքյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-