ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա
21.03.2008,
12:38
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա
Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ մտել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցություն և Հայ հեղափոխական դաշնակցությունը։
Նոր քառակողմ կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ և ՕԵ կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը և Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաև Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Կոալիցիոն համաձայնագրում նշված են կոալիցիայի նպատակները, գործունեության սկզբունքները և ծրագրային դրույթները։-0-