Հայաստանն ուժեղացնում է Ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկումը

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրինագիծը։
«Փաստաթղթի նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկումն ուժեղացնելն է։ Օրինագիծն աննախասդեպ է Հայաստանի օրենսդրության համար և կոչված է ճանապահային երթևեկության մեջ քաղաքացիների կուլտուրայի բարձրացմանը»,-հայտնեց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը։
Նրա խոսքերով, օրենքի նախագիծը չափազանց անհրաժեշտ է բնակչության կյանքի և առողջությանն համար վտանգավոր ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումներն արմատախիլ անելու համար։
Մահտեսյանն ասաց, որ օրենքը կտարբերակի լուսա և տեսանկարահանում հասկացությունները, որոնցից առաջինները կտեղադրվեն ավելի ծանրաբեռնված մայրուղիներում, հանրապետական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին, երկրորդները՝ ճանապարհապարեկային ծառայության մեքենաների վրա։
Նա ավելացրեց, որ ճանապարհային երթևեկությանը հետևող խցիկների տեղադրումը կբացառի հնարավոր կոռուպցիայի ռիսկերը՝ նվազագույնի հասցնելով վարորդների և պարեկային տեսուչների շփումը, ինչպես նաև կապահովի օրենքի առաջ բոլոր վարորդների հավասարությունը և զգալիորեն կհեշտացնի ՃԵԿ խախտումների արձանագրումը։
Ինչպես հստակեցրեց Ոստիկանության պետի տեղակալը, խախտումները կարձանագրվեն խցիկներով՝ առանց տրանսպորտային միջոցներին կանգնեցնելու և արձանագրություններ կազմելու։
«Նոր օրենքով, ՃԵԿ խախտումն արձանագրելուց անմիջապես հետո արձանագրություն կկազմվի տվյալ անձի անունով, ում անունով գրանցված է տրանսպորտային միջոցը։ Տեսանկարահանման առկայության դեպքում մեղավոր անձը կարող է ծանոթանալ դրան»,-ասաց նա։
Գեներալ-լեյտենանտը տեղեկացրեց, որ 2008 թ. հունիսի 1-ից բոլոր խախտումների փաստերով տեսանյութերը կտեղակայվեն Ոստիկանության կայքում, որոնց կարող են ծանոթանալ խախտում կատարողները՝ անձնական ծածկագիր ստանալուց հետո։ Նման կարգը, ինչպես ավելացրեց Մահտեսյանը, կբացառի երրորդ անձի՝ նյութերի հետ ծանոթանալու հնարավորությունը։
Ինչպես հստակեցրեց Ոստիկանության պետի տեղակալը, այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցը կպատկանի պետական մարմնի, տվյալ մարմին պաշտոնական հարցում կուղարկվի տեղեկություն տալու համար, թե ով է խախտում կատարելու պահին գտնվել ղեկին։
Այն դեպքում, եթե հնգօրյա ժամկետում հարցմանը պատասխան չտրվի կամ հարցման վերաբերյալ տեղեկություն չպարունակի, մեղավոր անձը կտուգանվի ավելի քան 320 ԱՄՆ դոլարի չափով։
2008 թ. Հայաստանում գրանցվել է 1943 ՃԵԿ՝ 2006 թվականի 1574-ի և 2005 թվականի 1311-ի փոխարեն։-0-