Հայաստանի նախագահ Քոչարյանը չի պատրաստվում իր պարտավորությունների ավարտից հետո թոշակառու դառնալ

20.03.2008, 16:09
Հայաստանի նախագահ Քոչարյանը չի պատրաստվում իր պարտավորությունների ավարտից հետո թոշակառու դառնալ

Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր պարտավորությունների ժամկետի ավարտից հետո թոշակառու դառնալ։

Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Նրա երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։

«Իմ պարտավորությունների ավարտից հետո ես մտադիր եմ մի փոքր ընդմիջում վերցնել։ Սակայն ես թոշակի չեմ գնա, չնայած պետական պաշտոնյա էլ չեմ դառնա»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Քոչարյանը ։

Նա նշեց, որ իր էությամբ և բնավորությամբ անգործ նստել չի կարող։ «Ինձ ժամանակ է պետք, որպեսզի հստակ կողմնորոշվեմ՝ ինչ եմ ուզում այս կյանքից։ Դեռ 6-7 ամիս առաջ այս հարցը մենք քննարկում էինք Սերժ Սարգսյանի հետ և պայմանավորվեցինք, որ ամեն դեպքում ես ինքս կասեմ իմ որոշման մասին ընտրություններից հետո»,-ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ, ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո։ Դրանից բացի, նա նշել է, որ հնարավոր է եռամսյա ընդմիջումից հետո ասի, որ չի կարող առանց աշխատանքային ռիթմի ապրել կամ ընդհակառակը հայտարարի հանգստի անցնելու մասին։-0-