Հայ փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ գետն ընկած երիտասարդի մարմինը

20.03.2008, 11:59
Հայ փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ գետն ընկած երիտասարդի մարմինը

Հայ փրկարարները հայտնաբերել են մարտի 13-ին Հրազդան գետն ընկած «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից 23-ամյա Վահե Մանուչարյանի մարմինը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, Մանուչարյանի մարմինը հայտնաբերվել է նախօրեին՝ ժամը 16.40-ին Երևանի «Քանաքեռ ՀԷԿ»-ի կայանի տարածքում և  հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Ծառայության տեղեկատվության համաձայն, մարտի 13-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մանուչարյանը, անցնելով Հրազդան գետի մոտ գտնվող խողովակի վրայով, սայթաքել և ընկել է ջուրը։-0-