2007թ. Հայաստանից Վրաստան է այցելել ավելի քան 240 հազար զբոսաշրջիկ
19.03.2008,
16:34
2007թ. Հայաստանից Վրաստան է այցելել ավելի քան 240 հազար զբոսաշրջիկ
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2007 թվականին Հայաստանից Վրաստան է այցելել 243 հազար 133 զբոսաշրջիկ, ինչը 0,8 տոկոսով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից. հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությանը։
«2007թ.-ին Հայաստանից այցելուների թիվը կազմել է ԱՊՀ երկրներից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 37,1 տոկոսը»,- նշվում է հաղորդագրությունում։
Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ 2007թ.-ին Վրաստանում եղել է 1 051 769 այցելու, ինչը 7 տոկոսով ավելի է 2006թ. ցուցանիշից։
Այցելուների ընդհանուր թվից 96 տոկոսը՝ 1 009 669 մարդ (ինչը 7,9 տոկոսով ավելի է 2006թ. ցուցանիշից) կազմում են եվրոպական երկրների զբոսաշրջիկները։--0—

