Հրաչյա Աշուղյանը հուսով է, որ թատրոնը շուտով կվերադարձնի երբեմնի փառքը

19.03.2008, 15:55
Հրաչյա Աշուղյանը հուսով է, որ թատրոնը շուտով կվերադարձնի երբեմնի փառքը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը հոսով է, որ շուտով հայկական թատրոնին կհաջողվի վերադարձնել հանդիսատեսի շրջանում ունեցած երբեմնի փառքը։

«Ես հույս ունեմ, որ հայկական թատրոնը կդառնա այնպիսին, ինչպիսին եղել է ժամանակին, և թատերական դրամարկղերի մոտ կրկին հերթեր կգոյանան»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Աշուղյանը։

Նա հույս հայտնեց, որ շատ շուտով կհաղթահարվեն բոլոր դժվարությունները՝ կապված երկրում թատերարվեստի զարգացման հետ։

Թատրոնի միջազգային օրվա նախաշեմին, որը նշվում է մարտի 27-ին, Աշուղյանը նաև իր գործընկերներին շնորհավորեց մասնագիտական տոնի առիթով։

«Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, դրամատուրգներին, ինչպես նաև թատրոնների տեխնիկական կազմին»,- ասաց Աշուղյանը։

Թատրոնի միջազգային օրը հաստատվել է 1961թ. Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի կողմից։--0—