ՀՀ նախագահը և ՌԴ փոխարտգործանախարարը փաստում են փոխհամաբերությունների դինամիկ զարգացումը

19.03.2008, 14:57
ՀՀ նախագահը և ՌԴ փոխարտգործանախարարը փաստում են փոխհամաբերությունների դինամիկ զարգացումը
ՀՀ նախագահը և ՌԴ փոխարտգործանախարարը փաստում են փոխհամաբերությունների դինամիկ զարգացումը

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախօրեին Երևան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը քննարկել են հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա վիճակը։

 «Կողմերը գոհունակությամբ ընդգծել են տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Քոչարյանն ու Կարասինն անդրադարձել են նաև Հայաստանի հետընտրական զարգացումներին և ներքաղաքական իրավիճակին

Երևանում մարտի 1-ից գործում է արտակարգ դրություն, որը հայտարարվել է նախագահի հրամանով՝ Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող հայկական ընդդիմության բողոքի ցույցերի կապակցությամբ. նախագահական ընտրություններին հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ը բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների բախումների։-0-