ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հատուկ պետպաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում արված փոփոխությունները

19.03.2008, 14:35
ՀՀ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հատուկ պետպաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում արված փոփոխությունները

Չորեքշաբթի նիստի ժամանակ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Հատուկ պետպաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում արված փոփոխությունները։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ներմուծված փոփոխությունները կարգավորում են պետպաշտպանության հանման և պետպաշտպանության ենթակա անձանց պաշտպանությունից հրաժարվելու կարգը։

«Պետպաշտպանությանն ենթակա անձանց ցանկը սահմանվում է ՀՀ նախագահի հատուկ օրենքով և հրամանով», - ընդգծեց նախարարը։

Դանիելյանի խոսքերով, պաշտպանված անձանցից պետպաշտպանությունը կարող է հանվել անօրինական գործողությունների կատարման դեպքում։ Նման դեպքում, ինչպես տեղեկացրեց նախարարը, պաշտպանության պետը վերահսկող մարմին է ներկայացնում այդ խախտման մասին տեղեկատվությունը՝ այդ անձի պաշտպանության շարունակության նպատակահարմարության տեսակետից։

Արդարադատության նախարարը ընդգծեց, որ ներկայացված տեղեկատվությունը և դրա հավաստիությունը պարտադիր կարգով ստուգվում է լիազոր մարմինների կողմից։

«Օրենքով սահմանվում է պետպաշտպանությունից հրաժարվելու կարգը։ Միաժամանակ սահմանված է, որ գործող նախագահը, վարչապետը և խորհրդարանի խոսնակը չեն կարող հրաժարվել պետպաշտպանությունից», - ավելացրեց Դանիելյանը։-0-