«Ամբեր-2008» շախմատի առաջնության երրորդ փուլից հետո Արոնյանը կիսում է երկրորդ- հինգերորդ տեղերը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ամբեր-2008» շախմատի միջազգային առաջնության երրորդ փուլից հետո hայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա), Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) և Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ կիսում է երկրորդ-հինգերորդ տեղերը:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, երրորդ փուլում Արոնյանը «կույր» հանդիպման ժամանակ ոչ-ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ, իսկ «արագ» հանդիպման ժամանակ զիջել է նրան։
Երեք փուլերից հետո Արոնյանը, Իվանչուկը, Տոպալովը և Կառլսենը հավաքել են 3,5-ական միավոր։ Կես միավոր տարբերությամբ նրանց են հետևում ուկրաինացի Սերգեյ Կարյակինը և Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան)։
Առաջնության աղյուսակը գլխավորում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)։
Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Գելֆանդը և Պետեր Լեկոն (Հունգարիա) ունեն 2,5-ական միավոր։ Նրանք կիսում են իններորդ-տասնմեկերորդ տեղերը։
Երկու միավորով առաջնության աղյուսակը եզրափակում է Լյուն Վան Վելին (Նիդեռլանդներ)։
Ամբեր-2008» 17-րդ միջագային շախմատի առաջնությունն անցկացվում է Նիցցայում (Ֆրանսիա)՝ 2008 թ. մարտի 15-27-ը՝ երկու շրջանով։
Յուրաքանչյուր փուլում հեղինակավոր առաջնության մասնակիցները ունենում են մեկական հանդիպում՝ մեկ «արագ» և մեկ «կույր»։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազ. եվրո։-0-

