Իջևան-Երևան մայրուղու վրա ՃՏՊ հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

17.03.2008, 19:57
Իջևան-Երևան մայրուղու վրա ՃՏՊ հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Իջևան-Երևան ավտոմայրուղու վրա ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից, ՃՏՊ-ի մասին ահազանգը նախօրեին ստացվել է Ոստիկանության Իջևանի բաժնում։

Ոստիկանության տվյալներով, «ՀՈՆԴԱ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս փաստով կատարվում է նախաքննություն։--0—