Հայկական ԶԼՄ-ները հրավիրվել են մասնակցելու Մինսկում կայանալիք միջազգային ցուցահանդեսին
17.03.2008,
19:55
Հայկական ԶԼՄ-ները հրավիրվել են մասնակցելու Մինսկում կայանալիք միջազգային ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները կարող են մասնակցել «ԶԼՄ-ները Բելառուսում» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը տեղի կունենա ապրիլի 28-ից մայիսի 1-ը՝ Մինսկում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի շրջանակներում ապրիլի 29-30-ը տեղի կունենա Բելառուսի երրորդ տեղեկատվական ֆորումը։
«Հրավիրող կողմը Հայաստանի ԶԼՄ-ների համար անվճար կապահովի 6 քառ. մետր տաղավար, իսկ մյուս բոլոր ծախսերը հոգալու է հայկական կողմը»,- ասվում է հաղորդագրությունում։--0—