ՌԴ երկու քաղաքացի կասկածվում են Հայաստանում ոսկերչական խանութը կողոպտելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ երկու քաղաքացի կասկածվում են Ստեփանավան քաղաքի ոսկերչական խանութը կողոպտելու մեջ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Ոստիկանության լրատվական ծառայությունից, շաբաթ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել տեղի բնակիչը և հայտնել, որ գողություն կատարելու նպատակով կտրել են իրեն պատկանող ոսկյա զարդերի խանութ-սրահի պատուհանի ճաղերը, էլեկտրական հաղորդալարերը և կոտրել ապակիները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են ՌԴ երկու քաղաքացիներ։ «Գողացված ոսկյա զարդերի մի մասը առգրավվել է, հանցագործներից մեկը ձերբակալվել է»,- հաղորդեցին Ոստիկանությունից։
Ոսկերչական խանութի կողոպուտի ևս մեկ փորձ կատարվել է մեկ օր առաջ՝ Երևանի Արաբկիր համայնքում։ Ոստիկանության տեղի բաժին է բերվել նախկինում դատված ՀՀ քաղաքացին՝ մայրաքաղաքի «Ոսկե գետափ» խանութից գողություն կատարելու փորձի համար։
Անձնական հետախուզմամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ Պարզվել է, որ ձերբակալվածը փորձել է թալանել խանութի դրամարկղը, սակայն հաստատության աշխատակիցները կանգնեցրել են նրան և Ոստիկանություն կանչել։--0—